Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Ռուբեն Վարդանյանին

Դա առաջին հերթին պատասխանատվության ստանձնում է, անձնուրաց աշխատելու որոշում։ Այս մասին ասվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձում Ռուբեն Վարդանյանին՝ Արցախի Պետնախարարի պաշտոնում նշանակվելու առիթով։

«Շնորհավորում եմ Ռուբեն Վարդանյանին Արցախի Պետնախարարի պաշտոնում նշանակվելու առիթով։

Վստահ եմ՝ ռուսական խաղաղապահների կայուն ներկայության շնորհիվ Արցախի անվտանգության երկարաժամկետ ապահովումը հնարավորություն կստեղծի Արցախի զարգացման համար։

Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ օգտակար լինելու խաղաղ Արցախի վերականգնմանը, Արցախի զարգացման, հումանիտար և այլ ծրագրերի իրականացմանը՝ ի շահ աշխարհի հայության և մեր տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման»,- ասված է ուղերձում։