Ի՞նչ ասել է «խաղաղության պայմանագիր», «Զանգեզուրի միջացք», Ալմաթիի հռչակագիր, ԽՍՀՄ քարտեզներ (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը քաղաքագետ, պատմաբան Արամ Մկրտչյանն է։

 Արամ Մկրտչյանը, մասնավորաբար, ասել է․

  • Միջազգային իրավունքի հարթությունից խոսելով խաղաղության պայմանագիր կնքելու մասին, նշանակում է հենվել 1907 թ. Ժնևի կոնվենցիայի վրա: Հետևաբար, երբ խաղաղության պայմանագիր եզրույթը  կիրառվում է այն դեպքում, երբ կողմերը իրար հայտարարում են պատերազմ։ Սակայն ո՛չ Հայաստանի Հանրապետությունը, ո՛չ Ադրբեջանը  պատերազմ չեն հայտարարել, հետևաբար չի գործում Ժնևի կոնվենցիան՝ պատերազմի, խաղաղություն կնքելու և կապիտուլյացիայի մասին։ Գնալ խաղաղության պայմանագրի կնքման՝ նշանակում է խախտել միջազգային նորմերը, ինչը ունի լրջագույն վտանգներ։ Դրա հաջորդ հանգրվանը կլինի ծանր հատուցումը․․․
  • Մեզ պարտադրում են 1991թ. Ալմաթիի Հռչակագիրը ու ասում այդ փաստաթղթի հիման վրա Հայաստանն ու Ադրբեջանը պետք է  ճանաչեն մեկմեկու տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանը 1991-ին Ռուսաստանի կարմիր բանակին հայտարարել է օկուպանտ,  իրեն հայտարարել 1918-20 թթ․ Ադրբեջանի դեմոկրատական  հանրապետության իրավահաջորդ, ու հայտարարել՝ որևէ պետության հետ հարաբերություններ կառուցելու համար պետք է ստեղծի ուղիղ պայմանագրային հարաբերություններ։ Հետևաբար Ադրբեջանը  իրավական առումով  չի կարող փաստաթուղթ ստորագրել՝ հենվելով  իր  կողմից մերժված փաստաթղթի վրա։ Եթե Հայաստանը սա չի կարողանում գնահատել, ապա մենք կհայտնվենք հաջորդ փորձանքի մեջ․․․
  • Թուրքիան ու Ադրբեջանը հայտարարել են «մեկ ազգ, մեկ պետություն» ձևաչափը և գնում են դրա կենսագործման ճանապարհով, դրա համար օգտագործելու են հնարավոր բոլոր իրավական գործիքները, միջազգային բոլոր փաստաթղթերը, ռուսական ու  ամերիկյան ճնշումները՝ լուծելու իրենց գերխնդիրը, իսկ դա մեր պետության չգոյությունն է։
  • Այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ը շահարկում են բոլոր կողմերը՝ հավաքական Արևմուտքը, թուրք-ադրբեջանական տանդեմը, Ռուսաստանը։
  • Սահմանազատում-սահմանագծում․ Վլադիմիր Պուտինը առաջարկեց Գլխավոր շտաբի քարտեզները… Եթե պետք է ԽՍՀՄ քարտեզներով լինի Հայաստան-Ադրբեջան սահմանագծումը, ապա միայն 1927թ․ 1-ին պետական քարտեզով, որով Հայաստանը ցամաքային կապ ունի Արցախի հետ, և այդ քարտեզով դուրս է գալիս անկլավների հարցը, դրանք Հայաստանի տարածքում են, իսկ Հայաստանը կազմում է 31 000 քառ․կմ տարածք։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում