ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի օրենսդիրները մոտ ապագայում կհանդիպեն

Դաշնային խորհուրդը հաջորդ շաբաթ կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի հետ եռակողմ միջխորհրդարանական երկխոսություն վարելու համար բանակցային խմբի ստեղծման հարցը։  «Ռիա Նովոստիին» ասել է ՌԴ խորհրդարանի վերին պալատի աղբյուրը։

«Հաջորդ շաբաթ Դաշնային խորհուրդը կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի օրենսդիրների հետ եռակողմ միջխորհրդարանական երկխոսություն վարելու բանակցային խմբի ստեղծման հարցը»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նա կարծում է, որ եռակողմ հանդիպումը «կարող է շուտով կայանալ, չի բացառվում՝ նոյեմբերին»։ Հանդիպման վայրը դեռ որոշված չէ։