Աշխարհաքաղաքական դերակատարները Փաշինյանին բերել են իշխանության՝ հայկական գործոնը չեզոքացնելու համար

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ակնհայտ է, որ տասնամյակներ շարունակ հայկական գործոնը հետաքրքիր է եղել աշխարհին մի շարք պատճառներով, որոնցից հիմնականներն են.

1.Ատոմակայանի առկայությունը։

  1. Ռուսական 102-րդ ռազմաբազան, որը կանգնած է թուրքական բանակի դիմաց։
  2. Հայկական Սյունիքը, որը կտրում է Ադրբեջանը Թուրքիայից։
  3. Հայկական Արցախը։

Աշխարհաքաղաքական  դերակատարները Փաշինյանին բերել են իշխանության՝ այդ գործոնները չեզոքացնելու համար։

Պարզ է, որ փոխելով Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը, թուրքանատօական բևեռը դադարեցնելու է ատոմակայանի շահագործումը։

Պայմանագիր կնքելով Թուրքիայի հետ՝ վերջինս այլևս սպառնալիք չի լինելու ՀՀ-ի համար, ուստի ռուսական 102-րդ ռազմաբազան կարող է հանվել։

Ադրբեջանի հետ վերջնական խաղաղության պայմանգիր կնքելու ու Արցախն Ադրբեջանի կազմում լինելու դեպքում էլ՝ և Արցախն է դադարելու հայկական լինել, և Սյունիքն է դադարելու անչափ կարևոր «սեպ»-ի դեր խաղալ պանթուրքիզմի ծրագրերի խոչընդոտման համար։

Կապիտուլյանտները կգնան այս քայլերին, բայց աթոռ կորցնելու վախը նրանց համար լուրջ կատեգորիա է։

Այդ դավադիր պլանի իրագործումն առայժմ թույլ չեն տալիս ՌԴ-ն ու Իրանը։

Բայց ցանկացած հարմար պահի  թուրքերը նիկոլիստների օգնությամբ կարող են գնալ այս քայլին։

Պետք է գիտակցել, որ այս բարդ աշխարհաքաղաքական պայմաններում ՌԴ-ի ու Իրանի շահերը համընկնում են հայկական շահերի հետ։

Դա կարող է ընկալել բացառապես պետականակենտրոն իշխանությունը, որը դժբախտաբար Հայաստանում գոյություն չունի»։