ՀՀ-ում կան ոչնչացման եզրին գտնվող շատ հուշարձաններ, հրավիրում եմ բարերարների ուշադրությունը. Փաշինյան

Այսօր Հայաստանում կան բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ, որոնք ոչնչացման եզրին են: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կառավարությունն այս ուղղությամբ շարունակելու է աշխատել: Ես այդ թեմայով հատուկ հանձնարարական եմ տվել՝ ընդգծելով առանձնահատուկ կարևորությունն այն պատմամշակութային հուշարձանների, որոնք իրենց բովանդակությամբ քաղաքացիական, պետական ենթակառուցվածքների պատմական ասպեկտն ընդգծող են»,- ասաց վարչապետը:

«Ես պարզապես ուզում եմ հնարավոր բարերարների ուշադրությունն հրավիրել այս խնդրի վրա, որ կան պատմամշակութային հուշարձաններ, որոնց վերականգնումը կարող է շատ լավ և դրական գործ լինել: Մյուս կողմից, ցավոք, մենք դեպքեր ունենք, երբ պատմամշակութային հուշարձանների վերականգնման պրոցեսում էլի «շուշաբանդային» կամ էլ «կաֆել-մետլախային»  տրամաբանություն են օգտագործվել: Պետք է շատ զգույշ, ուշադիր լինել և համագործակցված աշխատել ԿԳՄՍ նախարարության հետ՝ հուշարձանների պահպանության առումով առաջընթաց և ոչ թե հետընթաց ունենալու համար»,-հայտարարեց Փաշինյանը: