Ինչո՞ւ Հայաստանը անցանկալի անձ չի հայտարարում Բելառուսի նախագահին

Ինչո՞ւ Հայաստանը անցանկալի անձ չի համարում Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կամ բողոքի նոտա չի ուղարկում այդ երկրի ԱԳՆ։

Լուկաշենկոն հանդիպման ժամանակ հրապարակային մակարդակում Ստանիսլավ Զասին ասել է, որ Իլհամ Ալիևը պատրաստ էր Արցախի դիմաց 5 մլրդ դոլար տալ Հայաստանին, իսկ հայերը չհամաձայնեցին։

Հետո նույն անձը ցինիկաբար ասում է, որ ինքը լավ է հասկանում Ալիևին, որ նրան այլ բան չէր մնում անելու, քան պատերազմով փորձել հարցը լուծել։

Ստացվում է, ՀԱՊԿ անդամ երկրի ղեկավարը բացահայտ կերպով աջակցություն է հայտնում Ադրբեջանին։

Այն, որ հատկապես Բելառուսի ու Ղազախստանի շահերը սերտորեն կապված են Ադրբեջանի նավթի հետ, մեզ համար նորություն չէ, բայց Լուկաշենկոն անթաքույց կերպով աջակցում է Հայաստանի թշնամի երկրին՝ առաջարկելով վաճառել հայկական տարածքները։

Ինչո՞ւ Հայաստանը անցանկալի անձ չի հայտարարում Բելառուսի նախագահին։

Առաջիկայում հանդես եմ գալու կոնկրետ նախաձեռնությամբ՝ հայկական պետության ու ազգի կողմից կոնկրետ պատասխան տալ հակահայկական նման կոչերին։

 

Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից