Իրանն այժմ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում հրթիռային գերտերություն է

Միջազգային ԶԼՄ-ները գրում են Ռուսաստանին իրանական բալիստիկ հրթիռների մատակարարման մասին, ինչը ցուցիչ է այն բանի, թե ինչպիսի ակնառու հաջողությունների է հասել մեր հարավային հարևանը նաև Մոսկվայի հետ հարաբերությւոններում։

Հատկապես Սիրիայի օգնությամբ 13 իրանցի զինվորականների պատրաստությամբ մոտ 40 տարի առաջ հրթիռային սպառազինությունների ոլորտում առաջին քայլերն արած Իրանն այժմ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում հրթիռային գերտերություն է, որը պատրաստ է սեփական արտադրության ժամանակակից զինատեսակներով պաշտպանել ոչ միայն հազարամյակների իր քաղաքակրթությունն, այլ նաև հանդես գալ մեկ այլ հազարամյակաների քաղաքակրթության՝ Հայաստանի, անվտանգության որոշակի հատվածի երաշխավորի դերում։

Ըստ այդմ, անվտանգային իր ճարտարապետության վերակազմակերպման և հզորացման գործում Հայաստանը ոչ միայն չի կարող իրեն աններելի «շռայլություն» թույլ տալ չօգտվելու այս հնարավորությունից, այլ նաև հենց հարավ-հյուսիս աշխարհաքաղաքական առանցքում կարող է գտնել իր կենսական շահերի իրացման տիրույթը՝ դառնալով այդ առանցքի կայացման կարևորագույն հարթակ։

 

Վարդան Ոսկանյան

Իրանագետ