Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքները քննարկվել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցի ընթացքում։

Կրեմլը հայտնում է, որ զրույցի ընթացքում քննարկվել են հոկտեմբերի 31-ին Սոչիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Ռուսաստանի Դաշնության նախագահի եռակողմ հանդիպման արդյունքները։

Ինչպես արդեն հաղորդվել է, նախօրեին Սոչիում տեղի են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ Պուտինի երկկողմ և եռակողմ ձևաչափերով բանակցությունները։ Պուտինի, Փաշինյանի և Ալիևի բանակցություններից հետո համատեղ հայտարարություն է ընդունվել։