Օտարերկրացիների ցանկացած միջամտություն տարածաշրջանային գործերին միայն խնդիրներ կստեղծի․ Ռաիսի

Իրանը համարում է Կովկասյան տարածաշրջանը իր պատմության, քաղաքակրթության և մշակույթի մի մասը, և այնտեղ խաղաղությունը, կայունությունն ու զարգացումը շատ կարևոր են Իսլամական Հանրապետության համար։ Այս մասին Թեհրանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռաիսին, փոխանցում է «Մեհր» գործակալությունը։

«Տարածաշրջանային խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանային դերակատարները, օտարերկրացիների ցանկացած միջամտություն տարածաշրջանային գործերին միայն խնդիրներ կստեղծի, ոչ թե կլուծի դրանք», – ասել է նա։

Իրանի նախագահը նաև անվանել է Փաշինյանի այցը Թեհրան շրջադարձային դրվագ երկու երկրների փոխհարաբերությունների զարգացման համար։

«Մեր նպատակն է երկու երկրների առևտրաշրջանառությունը հասցնել երեք մլրդ դոլարի, որը հնարավոր է գրանցել երկրների ցանկության պարագայում», – հավելել է նա։