ՀԱՊԿ-ը աշխատում է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի վերաբերյալ առաջարկների ուղղությամբ. Զաս

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) շարունակում է աշխատել հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի վերաբերյալ առջարկների ուղղությամբ։ Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, տեղեկացրել է ԲԵԼՏԱ գործակալությունը։

«Պետությունների անցած գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի է ունեցել անցած շաբաթ առցանց-ռեժիմով, քննարկվել են առաքելության (նկատի ունի ՀԱՊԿ առաքելությունը, որը հայ-ադրբեջանական սահմանին էր) աշխատանքի արդյունքների վերաբերյալ առաջարկները։ Խոսակցությունն ավարտված չէ։ Այժմ լրամշակվում են այդ առաջարկները։ Այս թեման կքննարկվի նաև առաջիկա Հավաքական անվտանգության խորհրդում»,- նշել է ՀԱՊԿ քարտուղարը։