Ոչ ռեզիդենտ կազմակերպությունները եռամսյակում հայտարարագրել են 1 մլրդ դրամ ԱԱՀ․ ՊԵԿ

Էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունները երեք եռամսյակների արդյունքներով հայտարարագրել են 1 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ․ այս պահի դրությամբ վճարվել է շուրջ 800 միլիոն դրամ: Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ-ից:

Հիշեցում 2022 թ. հունվարի 1-ից Հայաստանում ԱԱՀ վճարող են հանդիսանում նաև ոչ ռեզիդենտ կազմակերպությունները, որոնք էլեկտրոնային ծառայություններ են մատուցում ՀՀ ֆիզիկական անձանց։

Գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով մարտից ներդրվել է «e-VAT» համակարգը. արդեն գրանցվել է 42 միջազգային կազմակերպություն։