ՔՊ կուսակցության նորընտիր վարչությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նորընտիր վարչությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Այս մասին հայտնում է 1lurer.am-ը։

Քաղաքական ուժի ստեղծման օրվանից սա կարող է լինել առաջին դեպքը, երբ Նիկոլ Փաշինյանն է ստանձնում կուսակցության ղեկավարումը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր տեղի է ունեցել ՔՊ 6-րդ համագումարը, որի ընթացքում ընտրվել են կուսակցության վարչության և հսկիչ հանձնաժողովի կազմերը։