Քանի Նիկոլ- աղետն իշխանության ղեկին է, Արցախին ու Հայաստանին նոր աղետներ են սպասվում. 7

Սկիզբը` այստեղ 

Արցախի և Հայաստանի շուրջ գնալով թափ առնող իրադարձությունները, որոնք իրենց բուռն արձագանքները կարող են ունենալ Ստեփանակերտում և Երևանում, մեր բոլորի համար կարող են ունենալ վճռորոշ նշանակություն, իսկ Նիկոլի ու նրա ետևում կանգնած Արևմուտքի հակահայկական ու հակառուսական ծրագրերի իրականացումը մերժելու առումով հասարակության մեծամասնության անտարբերության, պայքարի կամքի բացակայության պարագայում` ճակատագրական հետևանքներ…

Հայաստանի ոստիկանական բռնապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող, գերքագույն գլխավոր մանիպուլյատոր, ինտրիգան, «մուտիլովչիկ» ու սադրիչ Նիկոլը, դատելով ամենից, ուզում էր և ուզում է ՀԱՊԿ-ը ու, բնականաբար, առաջին հերթին, ՀԱՊԿ-ի փաստացիորեն առանցքային միավոր հանդիսացող Ռուսաստանը ներքաշել Ադրբեջանի, այնուհետև անմիջապես նաև Թուրքիայի հետ մեծ պատերազմի մեջ, դրանով իսկ մեր տարածաշրջանում ՌԴ-ի համար երկրորդ ճակատը բացել, այսինքն` իրականացնել ԱՄՆ-ի ռազմաքաղական ղեկավարության և գլոբալիստական, ջհուդամասոնական ուժերի կողմից ղեկավարվող արևմտյան այլ պետությունների երազանքը:

Վերոնշյալի մասին է վկայում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առջև երեկ Նիկոլի բարձրացրած հարցը` «Ինձ տվեք Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհային քարտեզ», այսինքն` Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման համար որ քայլը որից հետո եք անելու:

«Ի՞նչ ճանապարհային քարտեզ,- ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։- Ես ձեզ այդ առնչությամբ անմիջապես կպատասխանեմ՝ նստեք Իլհամ Ալիևի հետ, եթե պետք է, հարցրեք Ռուսաստանի նախագահին, և որոշում ընդունեք։ Չընդունեք այսօր, կլինի ավելի վատ, դուք ինքներդ էլ դա հասկանում եք։ Մեզ պետք չէ այս հակամարտությունը: Ահա դուք երկու հարց եք բարձրացրել. դրանք ավելի քան տարօրինակ են, Նիկոլ Վովայի…»:

Նախ ընդգծենք, որ 2021թ, մայիսին ու նույն տարվա ընթացքում Ադրբեջանը, ինչպես ժամանակին գրել- հիմնավորել ենք, Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտել, մեր երկրի տարածքի մի մասը զավթել է Հայաստանի զինված ուժերի հանցավոր անգործության, թողտվության, պետական դավճանության արդյունքում, իսկ կատարվածի գլխավոր պատասխանատուն հենց Նիկոլն է` իր դրածոների, մասնավորապես, Հայաստանի պաշտպանության այն ժամանակ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Վաղարշակ Հարությունյանի և գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ միասին:

Այսպիսով Նիկոլը մի կողմից ինքը մեղավոր լինելով Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման համար, մյուս կողմից ինքն է դրանից շուրջ մեկուկես տարի հետո Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման հարցով դիմել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդին: Ընդ որում, եթե հաշվի առնենք, որ հարցը բարձրացրել է պետական դավաճանության մեջ մեղադրվողը, պետք է հասկանալի դառնա, որ բուն նպատակը Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը չէ, կան հետին ու վտանգավոր նպատակներ: Մեղմ ասած` վտանգավոր…

Որևէ մեկը պատկերացնո՞ւմ է, թե ՀԱՊԿ-ն ինչպես է վերականգնելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը… Ադրբեջանի զինված ուժերի ղեկավարությանն ասելու է` ելեք, Հայաստանի ինքնիշխան տարածքից գնացեք, նրանք էլ խելոք, ականջները կախ, իրենց զորախմբերը հանելո՞ւ են… Իհարկե՛ ոչ: Այդ դեպքւմ ի՞նչ` եթե ՀԱՊԿ-ն  ուժ կիրառի, Ադրբեջանը չի՞ դիմադրելու, պատերազմ չի՞ լինելու, Ադրբեջանի և ՀԱՊԿ-ի ուժերի միջև պատերազմի դեպքում Թուրքիան այդ պատերազմին չի՞ մասնակցելու, թողնելու է, որ իր ռազմավարական դաշնակիցը ջախջախվի և իրենց պանթուրքական ծրագրին վերջակետ դրվի՞… Դարձյալ վստահաբար կարելի է ասել` ո՛չ:

Կասկածից դուրս է նաև, որ վերոնշյալ պատերազմին Թուրքիայի մասնակցության դեպքում ՀԱՊԿ սահմանափակ ուժերը չեն բավարարելու, պատերազմի մեջ ստիպված ներքաշվելու է Ռուսաստանը, ինչի հետևանքները կանխատեսելի են. ՌԴ-ն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունն իրականացնելու հետ միաժամանակ չի կարող սովորական սպառազինությամբ պատերազմել Թուրքիայի դեմ, իսկ չպարտվելու համար Թուրքիայի ռազմավարական կարևորագույն թիրախների նկատմամբ թեկուզ մարտավարական միջուկային զենքի կիրառումը կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային, այսինքն` մոլորակը մոխրացնող միջուկային ընդգրկուն պատերազմի (ընդգծենք, որ Նիկոլն այս ամենը չէր կարող չպատկերացնել, չիմանալ, բայց…):

Կարծում ենք, հենց վերը նշվածը նկատի ունենալով է, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի երեկվա արտահերթ նիստում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծեց` խնդիրը շատ նուրբ է, իսկ Ադրբեջանի թիկունքում Թուրքիայի կանգնած լինելու մասին նշելուց հետո ասաց. «Այսօր մեր բոլոր որոշումները պետք է ընդունել աշխարհում տարածաշրջանային ու գլոբալ իրավիճակը հաշվի առնելով: Մենք պետք է հաշվի առնենք, թե ինչ է կատարվում մեր շուրջ»:

Սակայն իր բարձրացրած հիշյալ հարցի առնչությամբ նույն նիստում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի պատասխանը լսելուց, կարելի է ասել` բարոյական շառաչուն ապտակը ստանալուց հետո էլ Նիկոլը չի հրաժարվել մեր տարածաշրջանում ՌԴ-ի համար երկրորդ ճակատ բացելու մտադրությունից: Մասնավորապես դրանից հետո անդրադառնալով ՀԱՊԿ արձագանքի շուրջ Հայաստանի ակնկալիքներին, նա ևս մեկ անգամ ընդգծել է  ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ 2021թ. մայիսի 12-ին և դրանից հետո սանձազերծված ադրբեջանական ագրեսիային ՀԱՊԿ-ի կողմից հստակ քաղաքական գնահատական տալու և «Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ուղղությամբ ճանապարհային հստակ քարտեզի ձևավորման անհրաժեշտությունը»: Նիկոլը մեր տարածաշրջանում ՌԴ-ի համար երկրորդ ճակատ բացելու ԱՄՆ-ի, Արևմուտքի և իր վերոնշյալ նպատակին հավանաբար կփորձի հասնել նաև այլ խորամանկ քայլերով կամ նույնիսկ սադրանքներով…

Բայց վերը նշվածը Նիկոլի (և ոչ միայն…) առավելագույն նպատակն է, որին հասնելուն իրենք գուցե այնքան էլ չեն հավատում: Կա նաև երկրորդ` նվազագույն նպատակը. եթե առաջինին հասնել չի հաջողվում, ուրեմն խթանել Հայաստանում ՀԱՊԿ-ի և ՌԴ-ի դեմ զանգվածային, լայնածավալ քարոզչությունը, «Սասնա ծռեր», «Ազգային ժողովրդավարական բևեռ» (ԱԺԲ) կոչվածների և հակառուսական այլ ուժերի համար նշված քարոզչության հիմքեր ապահովել:

Օրինակ` ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհային քարտեզ չտվեց Նիկոլին, ՀԱՊԿ-ն Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներին չհանեց Հայաստանի տարածքից, ուրեմն անգործունակ, անպետք կազմակերպություն է, Հայաստանը նրա կազմից պետք է դուրս գա: Սա բավարար է հասարակության միամիտ, վերոնշյալի պատճառներին և այլ իրողություններին անտեղյակ, զգացմունքներով առաջնորդվող անդամների «ուղեղները լվանալու», նրանց մոլորեցնելու, ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի դեմ տրամադրելու համար, և կարելի է ասել, որ Լուկաշենկոյի երեկվա ելույթ- շշպռոցը չլսածների մի մասի պարագայում Նիկոլին ու նիկոլենց դա հաջողվեց:

Ընդգծենք, որ ՀԱՊԿ-ն բարձրացված հարցի, առկա իրավիճակի առնչությամբ որոշում ընդունելուց չի հրաժարվել, ինչպես հայտարարեց Լուկաշենկոն, որոշում կընդունվի առաջիկա նոյեմբերին Երևանում կայանալիք ՀԱՊԿ նիստի ժամանակ` հաշվի առնելով հոկտեմբերի 31-ին Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի ղեկավարների բանակցությունների արդյունքները: Ավելին, նիստի արդյունքներով ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարներին տրվել է որոշման նախագիծ համաձայնեցնելու հանձնարարական:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան