Ադրբեջանում քննարկում են Իսրայելում դեսպանատուն բացելու հարցը

Ադրբեջանցի պաշտոնյաները քննարկում են Իսրայելում դեսպանատուն բացելու հարցը։ Այս լուրը տարածվել է Ադրբեջանի եւ Իրանի միջեւ հարաբերությունների սրման ֆոնին, գրում է Eurasianet-ը։

Դեսպանատուն բացելու որոշումն արդեն ընդունվել է։ Այս մասին ասել է ադրբեջանցի պատգամավոր, ադրբեջանա-իսրայելական խորհրդարանական աշխատանքային խմբի անդամ Արզու Նագիեւը։ «Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումը կարող է հետաձգվել միայն տեխնիկական պատճառներով»,-ասել է նա «Pravda.az»-ի հետ զրույցում։

Չնայած երկու երկրների միջեւ խորը եւ բազմակողմ կապերին՝  Ադրբեջանը երբեք դեսպանատուն չի բացել Իսրայելում։ Իսրայելը Բաքվում դեսպանատուն ունի 1992 թվականից։

«Նախ, Աբրահամյան համաձայնագրերը եւ Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների վերջին կարգավորումը դժվարացնում են այն փաստարկը, որ մահմեդական մեծամասնություն ունեցող պետությունը, որը հարաբերություններ ունի Իսրայելի հետ, արտասովոր բան է»,-ասել է Ազգային անվտանգության հետազոտությունների իսրայելական ինստիտուտի ավագ գիտաշխատող Գալիա Լինդենշտրաւոսը։

«Երկրորդ հերթին, Ադրբեջանի ակնհայտ ռազմական հաղթանակն է ԼՂ երկրորդ պատերազմում, ինչը եւս նրան կախվածության մեջ է պահում արաբական եւ մուսուլմանական աշխարհի կողմից քաղաքական աջակցությունից»,-ասել է նա Eurasianet.org-ին։