Երբեմնի կարևորագույն համաժողովը վերածվել է մեկ պերսոնայի, ավելի կոնկրետ թերձևավորված բիոաղբի էգոյի սփոփման գործիքի

Սփյուռքի համաժողովի համատեքստում մի քանի դիտարկում անեմ։

Ո՞չ մեկին տարօրինակ չի թվում, որ վերջին 2 տարվա ընթացքում հայկական սփյուռքը որևէ ինվիստիցիոն գործունեություն չի ծավալում Հայաստանի տարածքում։ Սկզբնապատճառը հասկանալու համար շատ էլեմենտար տրամաբանական շղթա է պետք կառուցել։

Դեռևս Սփյուռքի նախարարության լուծարումով հիմք դրվեց Հայաստան-Սփյուռք կապի վատացմանը։ Սփյուռքի համաժողովը անցկացվում է առանց Սփյուռքի առանցքային ինստիտուտների և կառույցների, գաղթօջախների միջև արհեստական սերմանված պառակտումներով և Ցեղասպանության ճանաչման օրակարգի բացակայությամբ։

Բացի վարչապետի պաշտոնը օկուպացրած անձի խայտառակ միջազգային քաղաքականությունից, որի արդյունքում դե ֆակտո կործանվել են դիվանագիտական և դաշնակցային կապերը առանց բացառության բոլորի հետ, բացարձակ անգործության է մատնվել ԱԳՆ։

Իսկ երբեմնի կարևորագույն համաժողովը, որը իր մեջ կրում էր դիվանագիտական առաքելություն ուղղակի վերածվել է մեկ պերսոնայի, ավելի կոնկրետ թերձևավորված բիոաղբի էգոյի սփոփման գործիքի։

 

Դավիթ Սիրունյանի ֆեյսբուքյան էջից