Հիմա ամեն ինչ առավել քան պարզ է, կա երկու տարբերակ Ամերիկյան և Ռուսական

Սոչիում սպասվող հանդիպումից առաջ Վլադիմիր Պուտինը փաստացի հայտարարեց, որ, եթե Հայաստանը չի ուզում Արցախի անկախություն կամ պատկերացնում է Արցախը Ադրբեջանի կազմում, ապա Ռուսաստանն այդ դեպքում ոչինչ չի կարող անել:

Հիմա ամեն ինչ առավել քան պարզ է, կա երկու տարբերակ Ամերիկյան և Ռուսական: Առաջինի դեպքում Հայաստանը հրաժարվում է Արցախից և դառնում է թուրքակն վիլայեթ, երկրորդի պարագայում չենք հանձնում Արցախը և չենք դառնում թուրքական վիլայեթ:

Առավել քան վստահ եմ, որ Արցախը չհանձնելու տարբերակն այս իշխանությունների օրոք ուղղակի բացառված է, հետևաբար, եթե մենք չենք ուզում հանձնել Արցախը Ադրբեջանին և չենք ուզում դառնալ թուրքական վիլայեթ ապա օր առաջ պետք է ՀԵՌԱՑՆԵՆՔ թուրքական իշխանությանը մեր երկրից: Վերոգրյալն այլևս անխուսափելի երկընտրանք է, չկա երրոչդ ճանապարհ…

 

Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից