Նիկոլը կոպեկի արժեք չունի, ու եթե նա մնա երկրի ղեկավար՝ երկիրն էլ կոպեկի արժեք չի ունենա (տեսանյութ)
LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է հոգեբան Միհրդատ Մադաթյանը։
Անդրադառնալով հոկտեմբերի 31-ին կայանալիք Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպմանը՝ հոգեբանը նշեց․ «Աշխարհի պատմության մեջ Փաշինյանը դարձավ ունիկալ մարդ, որը գտնվեց անորսալի Ջոյի կարգավիճակում, մարդ, որն այսօր ոչ ոքի պետք չէ։ Նիկոլ Փաշինյանը պետք չէ ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Արևմուտքին, ինչը պարզ դարձավ Արևմուտքում կատարած իր վոյաժից հետո, երբ Աստանայում հանդիպման ժամանակ, առանց Փաշինյանին փուչ տեղ դնելու՝ Ալիևը հրաժարվեց Մակրոնի առաջարկած իրեն շատ ձեռնտու պայմանագիր կնքելուց, ինչով, կարծես թե, «փրկեց» Հայաստանին։ Եկեք հասկանանք, որ այսօր եթե մենք որևէ ակնկալիք ունենք, ապա դա պիտի լինի Ռուսաստանի Դաշնությունից»,- նկատեց Միհրդատ Մադաթյանը։
Անդրադարձ կատարելով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ լրագրողներին տված հարցազրույցին Արցախի հետ կապված՝ հոգեբանն ընդգծեց․«Այսօր Սիմոնյան Ալենը ասել է, որ Հայաստանն իր խնդիրներն ունի լուծելու, ուր մնաց Արցախով զբաղվի, ես համարում եմ սա մարդկային հարաբերությունների մեջ շանորդիություն, ինչքան էլ խնդիր ունենա լուծելու, փոքր ախպորը չեն թողնում փորձանքի մեջ։ Ալեն Սիմոնյանենք էս թիմով սովոր են թողնել փորձանքի մեջ, որովհետև տղամարդկություն չունեն իրենք, քանզի Ալեն Սիմոնյանի այսօրվա ասածը կնիկություն էլ չի, որովհետև հայ կինն այդպիսի բան չի անի»,- ասաց Միհրդատ Մադաթյանը։
Մանրամասները՝ տեսանյութում