Ջերմուկում ռազմահայրենասիրական ճամբար է լինելու

Ջերմուկի ավագանու անդամ Սյուզաննա Ավետիսյանը հայտնում է․

«Սիրելի ընկերներ և ոչ միայն, ինչպես նաև ջերմուկցիներ,

Հոկտեմբերի 27-30-ը Ջերմուկում մի շատ հոյակապ նախաձեռնություն է լինելու` ռազմահայրենասիրական ճամբար, որի ընթացքում լինելու են ռազմական պատրաստության, առաջին բուժօգնության, ռազմական երգ ու պարի դասեր, ինչպես նաև թիկունքային աշխատանքներ (ոչ առաջնագծում խրամատ փորել և այլն)։

Շատ կարևոր է լինել տեղեկացված ու պատրաստված, որը ամուր թիկունքի երաշխիքն է։

Կացությունը և սնունդը հոգում ենք։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 077 388548։

ՀԳ. Ի դեպ մեզ են միացել հայտնի արվեստի գործիչներ ու սպորտսմեններ։

Եկեք արևաշատ Ջերմուկ ու մասնակցեք նախաձեռնությանը»։