Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան ևս արգելվել է

RT հեռուստալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը թելեգրամյան իր ալիքում անդրադարձել է Կոնստանտին Զատուլինի` Հայաստան մուտք գործելու արգելքին: Նա հավելել է, որ իր մուտքը ևս արգելված է Հայաստան:

«Կոնստանտին Զատուլինին, որը երկար տարիներ եղել է Հայաստանի կատաղի կողմնակիցը, Հայաստանի ներկայիս ղեկավարի կողմից արգելվել է մուտք գործել Հայաստան։

Ի դեպ, ես նույնպես»,- նշել է Մարգարիտա Սիմոնյանը։