Իրանում անհայտ անձինք ԻՀՊԿ-ի երկու անդամների են գնդակահարել

Իրանում անհայտ անձինք Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) երկու անդամների են գնդակահարել։ Միջադեպը տեղի է ունեցել հարավարեւելյան Սիստան եւ Բելուջիստան նահանգի մայրաքաղաք Զահեդանում, հայտնում է Mehr-ը։

ԻՀՊԿ հայտարարության մեջ նշվում է, որ երկու աշխատակիցները՝ Մահդի Մոլլաշահին եւ Ջավադ Քեյհան, գնդակահարվել են տուն գնալիս, Փարաստարի հրապարակի մոտ։ Հարձակվողը եղել է մեքենայի մեջ եւ Կալաշնիկով ինքնաձիգից է կրակել։

Նշվում է, որ հանցագործներին հայտնաբերելու համար հետաքննություն է կատարվում։