ՀՀ քաղաքացիություն ստացած քաղաքացիների երդման արարողություն՝ Շվեդիայում ՀՀ դեսպանատանը

Հոկտեմբերի 25-ին Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում առաջին անգամ տեղի ունեցավ ՀՀ քաղաքացիություն ստացած քաղաքացիների երդման արարողությունը։

ՀՀ ապագա քաղաքացիները երդվեցին հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետությանը, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, պաշտպանել Հայաստանի Հանրապետության անկախությունը և տարածքային ամբողջականությունը, պարտավորվեցին հարգել Հայաստանի Հանրապետության պետական լեզուն, ազգային մշակույթը և սովորույթները։

Դեսպան Ալեքսանդր Արզումանյանը քաղաքացիներին ուղղված շնորհավորական խոսքում ընդգծեց ՀՀ քաղաքացու պատիվն արժանապատվորեն կրելու կարևորությունը և բարի ընթացք մաղթեց նրանց։