Մարդու իրավունքների պաշտպանը ձեռքերը լվացել է Էրիկ Ալեքսանյանի դեմ հարուցված քրեական գործից (տեսանյութ)

Փաստաբաններ,  Փաստաբանների պալատի անդամ Աննա Ծառուկյանը, Լուսինե Վիրաբյանը, Ժիրայր Ղարագյոզյանը «Հենարան» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ անդրադարձան փաստաբան Էրիկ Ալեքսանյանի կալանավորմանն ու նրա դեմ քրեական գործ հարուցելուն՝ դատապարտելով այդ քայլը։ Փաստաբան Ժիրայր Ղարագյոզյանը հիշեցրեց, որ կալանավորվելուց հետո ՄԻՊ-ի գրասենյակից հետաքրքրվել էին փաստաբան Էրիկ Ալեքսանյանից, թե ինչ խնդիրներ  են առկա իրեն ազատությունից զրկելու հետ կապված, ի պատասխան՝ նա ասել էր, թե ամեն ինչ նորմալ է։ Ըստ Ժիրայր Զարագյոզյանի՝ դրանից հետո ՄԻՊ-ը որևէ ձևով չի արձագանքել փաստաբանի ձերբակալման փաստին՝ ձեռքերը լավանալով և որևէ հետաքննություն չնախաձեռնելով։ Այս գործում, ըստ նրա,  մարդու իրավունքների և մասնագիտական իրավունքների ոտնահարման մի շարք փաստեր են առկա, որոնք առնվազն պեպք է քննադատվեին Քրիստինե Գրիգորյանի կողմից։

Մանրամասները՝ տեսանյութում