Սահմանազատման հարցերով ՀՀ և Ադրբեջանի հանձնաժողովների նիստը կկայանա Բրյուսելում՝ նոյեմբերին

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երրորդ նիստը կայանալու է նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում՝ Բրյուսելում: Այս մասին հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։