ԱԱԾ-ն առգրավել է Էրիկ Ալեքսանյանի՝ փաստաբանական գաղտնիք պարունակող աղբյուրները, որոնք անձեռնմխելի են (տեսանյութ)
Փաստաբաններ, Փաստաբանների պալատի անդամ Աննա Ծառուկյանը, Լուսինե Վիրաբյանը, Ժիրայր Ղարագյոզյանը «Հենարան» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ անդրադարձան փաստաբան Էրիկ Ալեքսանյանի կալանավորմանն ու նրա դեմ քրեական գործ հարուցելուն՝ դատապարտելով այդ քայլը։ Փաստաբան Ժիրայր Ղարագյոզյանը տեղեկացրեց, որ ԱԱԾ-ն անհամաչափ ուժ կիրառելով` փաստաբան Էրիկ Ալեքսանյանին բերման է ենթարկել, այն դեպքում, երբ նրան վերագրվող հանցանքն այն ծանրությունը չունի, որ մտահոգիչ լինի նրա ազատության մեջ լինելը։
Նա նաև ասաց, որ ԱԱԾ-ն առգրավել է փաստաբանի՝ անձեռնմխելի համարվող փաստաբանական գաղտնիք պարունակող աղբյուրները, ինչն օրենքի խախտում է։
Մանրամասները՝ տեսանյութում