Պայթյուն Թբիլիսիի կենտրոնում․ տուժածների թիվն ավելացել է

Թբիլիսիի կենտրոնում՝ Քութաթելաձե և Լաղիձե փողոցների անկյունում պայթյուն է որոտացել, որի հետևանքով երեք մարդ վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնում է «Sputnik-Georgia»-ն։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին մեկ տուժածի մասին։

Նշվում է, որ բոլոր տուժածները տեղափոխվել են Թբիլիսիի կլինիկաներ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան, երբ մի երիտասարդ նռնակ է նետել մյուսի վրա։

Հարուցվել է քրեական գործ «երկու և ավելի անձանց ծանրացուցիչ հանգամանքներում սպանության փորձ» և «պայթուցիկ նյութեր ապօրինի կրելը, պահելը և ձեռք բերելը» հոդվածներով։ Չճշտված տեղեկություններով՝ կասկածյալը բերման է ենթարկվել։