Հայաստանը Ռուսաստանին պահող խարիսխ է. Արևմուտքը ձգտում է վերացնել այդ խարիսխը. Գառնիկ Իսագուլյան (տեսանյութ)

Տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին և դրանցում Հայաստանի դերակատարությանը «Փաստինֆո»-ի եթերում անդրադարձել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

Բանախոսի դիտարկմամբ՝ աշխարհում հստակ պատերազմ է ընթանում Ռուսաստանի Դաշնության և Արևմուտքի միջև: Արևմտյան տերությունների հիմնական խնդիրը ռուսական կայսրության տրոհումն է եղել: Ռուսաստանը ընդդիմանում է տրոհմանը և փորձում է սեփական քաղաքականություն վարել: Արդեն Ուկրաինայի տարածքում տեղի է ունենում ՆԱՏՕ-ՌԴ պատերազմ:

Անդրադառնալով Հարավային Կովկասին՝ Գ. Իսագուլյանը նկատեց, որ Արևմուտքը տարածաշրջանային երկրներին փորձում է ներգրավել Ռուսաստանի դեմ պատերազմում:

«Ռուսական նավը երկու խարիսխ ունի՝ Հայաստանը և Տաջիկստանը: Հայաստանը որպես Ռուսաստանին պահող խարիսխ՝ 99 տոկոս դերակատարություն ունի, ի տարբերություն Տաջիկստանի: Արևմուտքի ողջ խնդիրը Ռուսաստանը պահող խարիսխը վերացնելն է: Արևմուտքը ոչինչ չի խնայելու հայկական սեպը վերացնելու համար: Ուստի այն քաղաքական գիծը, որ տարվում է Հայաստանում՝ բացառիկ հակառուսական գիծ է»,- եզրափակեց բանախոսը:

Մանրամասները՝ տեսանյութում։