Զրո պատասխանատվություն՝ մարդկային ու տարածքային ահռելի կորուստների համար

Իշխող ուժի՝ անվտանգության բլոկը սպասարկող դեմքերը, իրենց խոսքում անհամեմատ ավելի մեծ տեղ են հատկացնում սեփական տապալումներն ու ահռելի կորուստներն արդարացնելուն, մեղավորներ նշանակելուն, քան բնականաբար անվտանգության համակարգում լուրջ ռեֆորմներին կամ առարկայական անելիքներին։

Նույնիսկ այն դեպքում, երբ խոսում են անելիքների մասին, դրանք կամ վերացական բնույթ ունեն կամ զուտ բարի ցանկությունների տրամաբանության մեջ են։

Ժամերով, օրերով, ամիսներով խոսում են բաների մասին, ինչի ընթացքը նույնիսկ չեն պատկերացնում, դեռ չեմ խոսում այն մասին, որ եթե նույնիսկ մեծ ցանկություն էլ ունենան՝ իրենք այդպիսի բարեփոխումների կամք ու հնարավորություն չունեն։

4.5 տարի է իշխանության են, նույնիսկ այդ ժամանակահատվածի համար փախչում են պատասխանատվությունից։

Մեկին կբռնեն, մյուսին կկալանավորեն, երրորդին բռնության կենթարկեն ու նույնիսկ կապ էլ չունի, որ այդ «զոհերը» ոչ մի կապ չունեն սրանց արածի կամ չարածի հետ, կարևորը մարդկանց զբաղեցնելու և իրականությունից փախուստի դիմելու հնարավորություն ստանան։

Անվտանգության համակարգի փոփոխությունները լեզվի ճարտարության, ստի ու կեղծիքի մրցավազքի հետ են խառնել և ամենակարևորը՝ 0 պատասխանատվություն մարդկային ու տարածքային ահռելի կորուստների համար։

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից