Իրանի ԱԳ նախարարը՝ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների մասին

Իրանի ԱԳ նախարարը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե որն է լինելու իրանական կողմի դերը, երբ Ադրբեջանը, չնայած իրանական կողմի հայտարարություններին, շարունակում է ռազմատենչ հայտարարությունները, մասնավորապես հայտնեց․

«Ադրբեջանի նախագահը մեր երկրի ղեկավարի հետ հանդիպմանը հստակորեն նշել է, որ նման մտադրություն չունեն և տարածաշրջանում աշխարհագրական, սահմանային փոփոխություն չեն հետապնդում և չեն ցանկանում իրականացնել։ Մենք ամենաբարձր մակարդակներում տարածաշրջանի աշխարհաքաղաքական եւ նաև սահմանների փոփոխման հետ կապված համապատասխան զգուշացումներ իրականացրել ենք։ Իրանի Իսլամական Հանրապետությունը հնարավորություն ունի խոչընդոտելու եւ դիմակայելու նման ցանկացած գաղափարի իրականացումը»։