Իրանական կողմը դեմ է, որ տարածաշրջանում ներկա գտնվեն օտարերկրյա ներկայացուցիչներ

Իրանական կողմը դեմ է, որ տարածաշրջանում՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի տարածքում ներկա լինեն օտարերկրյա ներկայացուցիչներ։ Այս մասին հայտարարեց Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Մեզ համար շատ կարևոր է ներքին ներկայացուցիչների գործունեությունը տարածաշրջանում, ինչպիսին է «3+3» պլատֆորմը։ Պետք է նշեմ, որ իրանական կողմը աշխարհագրական, պատմական սահմանների ցանկացած փոփոխություն չի ընդունելու․ դա մեր կարմիր գիծն է, եւ կձեռնարկենք բոլոր քայլերը, որոնք կդիմակայեն նմանատիպ նույնիսկ մտքի»,- ասաց Իրանի ԱԳ նախարարը։