Թուրքիայի ռազմական բյուջեն կաճի՝ հասնելով 26 մլրդ եվրոյի

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ 2023 թվականին երկրի ռազմական բյուջեն կաճի՝ հաշվի առնելով տարածաշրջանային սպառնալիքների ակտիվացումը: Այս մասին գրում է ParsToday-ը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ 2023 թվականին Թուրքիայի ռազմական բյուջեն կկազմի 26 միլիարդ եվրո։

Իսկ Թուրքիայի պաշտպանության նախարար Հալուսի Աքարը Հունաստանին և Կիպրոսին հորդորել է զերծ մնալ ավելի շատ զենք գնելուց։

Նա ասել է. «Բոլորը պետք է իմանան, որ զենք գնելու Հունաստանի կամ Կիպրոսի ձգտումը որևէ արդյունք չի ունենա, քան լարվածությունը մեծացնելը»։