Ռուսաստանի 11 օդանավակայաններում երկարացվել է թռիչքների սահմանափակման ռեժիմը

Ռուսաստանի հարավի և կենտրոնական մասի 11 օդանավակայաններում թռիչքների սահմանափակման ռեժիմը երկարացվել է միչև հոկտեմբերի 28-ը, տեղեկացրել է «Ռոսավիացիան»։

Ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները Անապայի, Բելգորոդի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայաններում։