Հանգիստ քնիր, Նիկոլ. Ալիևն ու Էրդողանը գնացել են Զեյնաբ տատու մոտ վախ բռնելու

Փաստորեն անգամ ստեղծված իրավիճակում Հայաստանի դավաճան ռեժիմը հայ ժողովրդի անվտանգության ապահովման հարցը լուծում է աննախադեպ «փայլուն» կերպով։

Մեր «ռազմավարական տրիադան» հետևյալն է։

  1. Նիկոլի գրառումները «Թվիթերում». ապահովելու են դիվանագիտական ցնցող հաղթանակներ։
  2. Եվրոպական միությունից ժամանող դիտորդները. ամրապնդելու են հայ-ադրբեջանական սահմանը ողջ երկայնքով։
  3. Հնդկաստանից պատվիրված, լիարժեք չփորձարկված ու երկու տարվա ընթացքում հազիվ մատակարարվելիք հրթիռային կայանքերը․ փակելու են Հայաստանի օդը:

Հանգիստ քնիր, Նիկոլ. Ալիևն ու Էրդողանը գնացել են Զեյնաբ տատու մոտ վախ բռնելու։

ՀՀԿ փոխնախագահԱրմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից