«Հայկ» մեդիան կարևոր դերակատարություն ունի Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում

Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը գրել է․

«Շնորհակալություն եմ հայտնում «Հայկ» մեդիային մեր համագործակցությունը բարձր գնահատելու համար։

«Հայկ» մեդիան կարևոր դերակատարություն ունի Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունում Արցախի մասին օպերատիվ և որակյալ տեղեկատվական հոսքերի ապահովման առումով։

Շնորհավորում եմ «Հայկ» մեդիայի Արցախի գրասենյակի հիմնադրման մեկամյա տարեդարձի կապակցությամբ, մաղթում հաջողություններ, անսպառ եռանդ և ամենայն բարին»։