Էդգար Ղազարյանի կյանքին սպառնացող վնասվածքներ չկան

 

Էդգար Ղազարյանը Էրեբունի կլինիկայում անցել է համալիր ստուգում։ Կյանքին սպառնացող վնասվածքներ չկան։  Այս մասին գրել է Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով․  «Գլխի հատվածում ունի վնասվածք եւ հիմա բժշկական կարեր են դրվում։

Բժիշկները վստահեցնում են, որ ամեն ինչ լավ է լինելու։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Էդգարի վրա իր տան շքամուտքում հարձակվել են երկու տղամարդ, որոնց Էդգարը չի ճանաչել»։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը ծեծի է ենթարկվել։