Հայաստանը շահագրգռված է ընդլայնելու և խորացնելու Նորվեգիայի հետ հարաբերությունները երկկողմ և բազմակողմ ձևաչափերում. ԱԳՆ

Հոկտեմբերի 18-ին աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդը: Այցի շրջանակներում Նորվեգիայի ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետի, ՀՀ ԱԺ նախագահի և ՀՀ ԱԳ նախարարի հետ:

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ այցը նպատակ ունի խթանելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ուսումնասիրելու առկա ներուժի առավել արդյունավետ իրացման հնարավորությունները:

Նորվեգիան Հյուսիսային Եվրոպայում Հայաստանի կարևոր գործընկերներից է, և Հայաստանը շահագրգռված է ընդլայնելու և խորացնելու վերջինիս հետ հարաբերությունները ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։