Իրանը զորավարժություններ է անցկացնում Արաքս գետի շրջանում

Իրանի Արևելյան Ատրպատական և Արդաբիլ նահանգների միջև ընկած Արաս ընդհանուր տարածքում մեկնարկել են ԻՀՊԿ ցամաքային զորքերի զորավարժությունները: Գրում է ParsToday-ը:

Զորավարժությունն անցկացվում է  ըստ Կորպուսի ամենամյա ծրագրի և  ցամաքային զորքերի մարտունակության բարձրացման նպատակով։

Կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Մոհամմադ Փաքփուրը հայտարարել է, որ զորավարժությունների ընթացքում նախատեսվում է իրականացնել ուղղաթիռից պարաշյուտով թռիչքի, գիշերային, ուղղաթիռների մարտական ​​գործողություններ, մարտական ​​և մահապարտ անօդաչու թռչող սարքերով գործողություններ, ինչպես նաև կամրջի կառուցում Արաքս գետի վրա, հաղորդակցության ուղիների գրավում և վերահսկում, բարձունքների գրավում և հարձակողական գործողություններ:

Գեներալ Փաքփուրը հավելել է, որ հարևան երկրներին այս զորավարժության ուղերձը  խաղաղությունն ու բարեկամությունն է և կայուն անվտանգության ամրապնդումը, իսկ թշնամիներին՝ ԻՀՊԿ ցամաքային ուժերի և այլ զինված ուժերի պատրաստակամությունը՝ պաշտպանելու երկրի սահմանները և վճռական արձագանքելու ցանկացած սպառնալիքի: