Եթե փակել էինք նախկին իշխանություններից մնացած 80-ականների զենքի դարաշրջանը, ապա ինչպե՞ս ստացվեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ զենք «չունեինք»․․․

Տեղի ունեցավ հոգեբանական տեխնոլոգիայի կիրառում։ Հանրությանը սկսեցին կերակրել, որ մենք ամենաուժեղն ենք, անհաղթելի ենք։ Բերում էին ինքնաթիռներ առանց հրթիռների /բայց ոչ-ոք չգիտեր, որ հրթիռ չկա/, բերում էին, իբրև թե լավագույն զինտեխնիկա։ Այս մասին Livenews.am-ի եթերում ասաց Նաիրի Հոխիկյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմին։

«Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում էր, որ մենք փակել ենք նախորդ իշխանություններից մնացած 80-ականների զենքի դարաշրջանը և հիմա հայկական բանակը զինված է լավագույն զենքով։

Ասել է 2019-ին, 2020-ին՝ մինչև պատերազմը։ Ասել է, ամեն ինչ նկարահանված կա, փաստը կա։

Պատերազմից հետո ասում է՝ «մենք զենք չունեինք, 80-ականների զենք էր, տեսեք՝ Սերժ Սարգսյանն էլ էր ասում», և այլն , և այլն»,- նշեց Հոխիկյանը՝ մեջբերելով նաև Փաշինյանի՝ պատերազմում պարտվելու համար նախորդ նախագահներին ուղղված մեղադրանքները՝

«Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն էին մեղավոր»․․․․

 

Մանրամասն՝ տեսանյութում