Ալեն Սիմոնյանի և Արցախի պատվիրակության՝ երկու ժամ տևած հանդիպմանը տրվել են սպառիչ պատասխաններ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 14-ին հյուրընկալել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը:

ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են արցախահայությանը, ՀՀ քաղաքական օրակարգին վերաբերող հարցեր: Ալեն Սիմոնյանը ներկայացրել է վերջին շրջանում միջազգային գործընկերների հետ հանդիպումների, ինչպես նաև օրեր առաջ ՌԴ կատարած այցի մանրամասները:

Կողմերն արձանագրել են, որ Հայաստանի և Արցախի միջև բարձր մակարդակի շփումները երբեք չեն դադարում:

Երկու ժամ տևած հանդիպմանն արցախցի գործընկերների հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ: