Ադրբեջանը տրամադրված է Հայաստանի հետ երկարաժամկետ խաղաղության հաստատմանը. Ալիևը՝ Պուտինին

Ադրբեջանը տրամադրված է հասնելու տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության, Աստանայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մեկնարկին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մեր բոլոր հանդիպումներում մենք չենք շրջանցում մեր տարածաշրջանի խնդիրները, անվտանգության, տարածաշրջանում խաղաղության հասնելու խնդիրները: Այսօր մենք կխոսենք նաև այս մասին: Մենք տրամադրված ենք հասնելու երկարաժամկետ խաղաղության տարածաշրջանում և կարծում ենք, որ մեր կողմից առաջարկել ենք բավական կառուցողական թեզեր, որպեսզի այդ խաղաղությունն ի վերջո ձեռք բերվի», – հայտարարել է Ալիևը։