Քննչական կոմիտեում երեք աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոններից

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովում քննարկվել են ինքնավար պաշտոն զբաղեցնող մի շարք անձանց նկատմամբ, քրեադատավարական նորմերի և ներքին կարգապահական կանոնները խախտելու հիմքով, պաշտոնից ազատում կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ` Քննչական կոմիտեի նախագահի միջնորդությունները:

Հիշյալ հանձնաժողովի որոշումների հիման վրա ինքնավար պաշտոն զբաղեցնող երեք անձ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հրամաններով ազատվել են զբաղեցրած պաշտոններից: