Կառավարության նիստի այսօրվա ճամարտակության իմաստը բոլոր զինապարտ քաղաքացիներին անխտիր 25-օրյա ծառայության տանելն է
ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Կառավարության նիստի այսօրվա ճամարտակության իմաստը ոչ թե եռասմյա հավաքի ժամկետը կրճատելն է, այլ բոլոր զինապարտ քաղաքացիներին անխտիր 25 օրյա ծառայության տանելը:
Լավ բան է սա, թե վատ, մեկնաբանելու կարիք չկա: Այն իշխանությունը, որի ՊՆ ղեկավարությունը լուռ հետևում է, թե ինչպես են դավադրաբար հանձնել հողերը, հսկայական զոհերի պատճառ դարձել և շարունակում են քայքայել պետությունն ու բանակը` որևէ դրական նախաձեռնություն անել չի կարող:
Որքան հիշում եմ, սա պաշտպանության ոլորտում կապիտուլյանտների կողմից հայտարարված, բայց այդպես էլ կյանքի չկոչված հերթական «նորամուծությունն» է: Իրենց արևին շվեյցարական մոդելից մի առանձին դետալ են վերցրել, ցանկանում են կիրառել:
Բանակում ցանկացած բարեփոխում պետք է սկսել հայրենիքի դեմ գործած դավաճանության համար կապիտուլյացված խունտային պատասխանատվության ենթարկելուց»։