Դեմ եմ Բրյուսովի միացմանն այլ համալսարաններին (տեսանյութ)
LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողուհի Ելենա Բդոյանը։
Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները դեմ են արտահայտվել Կառավարության որոշմանը, ըստ որի նախատեսվում է վերոնշյալ համալսարանն ու Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը միավորել Մանկավարժական համալսարանի հետ՝ օպտիմալացման պատճառաբանությամբ։
Ուսանողները պահանջում են, որ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները հանդիպում ունենան ուսանողության հետ, լսեն նրանց կարծիքը և պատասխանեն հարցերին։
Մանրամասները՝ տեսանյութում