Հարավային Կովկասում ցանկացած փոփոխության դեպքում, տարածաշրջանի սահմանները պետք է հարգվեն. Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանի ԱԳՆ խոսնակն Ադրբեջանի և Հայաստանի միջև պայմանավորվածությունների մասին ասել է. «Հարավային Կովկասի հետ կապված Իրանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ ցանկացած զարգացման դեպքում պետք է հարգել տարածաշրջանի սահմանները, և Իրանը ողջունում է երկրների միջև վեճերի կարգավորումը»: Այս մասին գրում է ParsToday-ը:

Նասեր Քանանի Չաֆին երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում ասել է. «Իրանը հաստատակամորեն և վճռականորեն դեմ է կողմերի, հատկապես Արևմուտքի և ԱՄՆ-ի ցանկացած փորձի՝ նոր պատժամիջոցներ և ճնշում գործադրելով՝ արտոնություններ կորզելու և շանտաժի ենթարկելու քայլերին և յուրաքանչյուր սահմանափակող միջոցի կդիմակայի լրջությամբ ու վճռականությամբ և ժամանակին կպատասխանի դրանց»։

Վերջին անկարգությունների և Դանիայում Իրանի դեսպանատան վրա հարձակման վերաբերյալ եվրոպական երկրների ոչ սովորական դիրքորոշման մասին նա հավելել է. «Այն երկիրը, որը հավակնում է, որ ժողովրդավարական երկիր է և մյուսներին ժողովրդավարության դասեր և բարոյական խորհուրդներ  է տալիս, թե ինչպես շփվել իր քաղաքացիների հետ, թույլ են տալիս անձը սառը զենքով մտնել դեսպանատուն և սպառնալ ու հարձակվել Իրանի դեսպանի վրա և ծեծել Իրանի դեսպանատան աշխատակցին»:

Քանանի Չաֆին հայտարարել է. «Իրանը բազմիցս ասել է, որ լսում է բողոքներն ու քննադատությունները և հավատում է երկխոսությանը, բայց որպես իր  քաղաքացիների անվտանգության պաշտպան՝ չի կարող անտարբեր մնալ քաոսի և անկարգությունների առաջ»։

Իրանի ԱԳՆ խոսնակն պատժամիջոցների չեղարկման բանակցությունների վերաբերյալ ասել է.

«Իրանի մոտեցումը բանակցություններին հավատարիմ մնալն է և բանակցել կայուն համաձայնության հասնելու համար, որը ներառում է Իսլամական Հանրապետության հիմնարար  և Իրանի ժողովրդի շահերը»:

Իրաքի Քուրդիստանում ահաբեկչական խմբավորումների շտաբների վրա Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հարձակման մասին Քանանի Չաֆին ասել է. «Իրաքի Քուրդիստանի տարածքում զինված ընդդիմության և անջատողական խմբավորումների շտաբներին հարվածելու Իրանի գործողությունը հիմնված էր միջազգային կանոնակարգերի և ՄԱԿ-ի կանոնադրության վրա»: