Սևանա լճի մակարդակը 6 օրում իջել է 1 սմ-ով. նախորդ տարվա համեմատ ցածր է 11 սմ-ով

Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 3-9-ն իջել է 1սմ-ով և կազմել` 1900.42մ (09.10.22թ.), որն անցած տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 11 սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 1սմ-ով։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Արփա-Սևան ջրատարով հոկտեմբերի 3-9-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.551մլն մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 9-ը ներառյալ՝ 155.995մլն մ³: