ՌԴ ՊՆ-ը հայտարարել է․Ուկրաինային զանգվածային հարվածներ հասցնելու նպատակն իրագործվել է

Երկուշաբթի օրը Ուկրաինայի դեմ ճշգրիտ թիրախային զինատեսակներով զանգվածային հարված հասցնելու նպատակն իրագործվել է, երկուշաբթի օրը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Այսօր ռուսական զինված ուժերը հեռահար գերճշգրիտ զենքերով զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի ռազմական կառավարման, կապի և էներգետիկ համակարգերի օբյեկտներին։ Հարվածը նպատակին հասել է։ Խոցվել են նշանակված բոլոր օբյեկտները»,- հայտնել են ՊՆ-ից։