Ղրիմի կամրջի վրա այրվում է վառելիքով բեռնված գնացքը

Ղրիմի կամրջի վրայով երթևեկությունը դադարեցվել է՝ վառելիքով  բեռնված գնացքում բռնկված հրդեհի հետևանքով։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ղրիմի արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ դադարեցվել է նաև գնացքների շարժը նեղուցի տրանսպորտային անցումով։

Հրդեհի պատճառների մասին որևէ բան առայժմ չեն հայտնում, նշվում է, որ հանգամանքները պարզվում են։

Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների աշխատակիցները։

Ղրիմի ղեկավարի օգնական Օլեգ Կրյուչիկովը Տելեգրամի իր ալիքում գրել է, պատճառների ու հետևանքների մասին վաղ է խոսել, իրականացվում են հրդեհի մարման աշխատանքներ։