Աշխարհը միջուկային պատերազմի շեմին. 21

Սկիզբը` այստեղ 

Ռուսաստանին կանխարգելիչ հարված հասցնելու վերաբերյալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը, ըստ էության, նշանակում է համաշխարհային պատերազմ սկսելու կոչ. այս մասին երեկ, «РИА Новости»-ի տեղեկացմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովի խոսքով` բախման դեպքում հետևանքները կլինեն հրեշավոր ու անկանխատեսելի։ Մամուլի քարտուղարն ընդգծել է, որ նման հայտարարությունները չպետք է առանց արձագանքի մնան համաշխարհային հանրության կողմից, բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վաշինգտոնը և Լոնդոնն են իրականում ղեկավարում են Կիևի գործունեությունը, նրանք պատասխանատու են Զելենսկու խոսքերի համար:

«Սա նախագահ Զելենսկու հայտարարությունն է, որին պետք է ուշադրություն դարձնեն աշխարհի բոլոր երկրները,- ասել է Պեսկովը:- Զելենսկու այս հայտարարությանը պետք է ուշադրություն դարձնեն հատկապես Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և ԵՄ երկրները։ Առաջին հերթին` առաջին երկուսը»:

Զելենսկին երեկ Ավստրալիայում գտնվող Լոուի ինստիտուտում տեսակապի միջոցով իր ելույթի ընթացքում ասել է, որ ՆԱՏՕ-ն պետք է «կանխարգելիչ»‰ հարվածներ հասցնի, այլ ոչ թե «սպասի Ռուսաստանի միջուկային հարվածներին»։

Ավելի ուշ Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը փորձել է չափազանց անհաջող կերպով այլափոխել ու կոծկել «շեֆի» ասածը: Նա հայտարարել է, թե Զելենսկին իբր Ռուսաստանի դեմ միջուկային զենք կիրառելու կոչ չի արել, և խոսքն իբր գնացել է հատուկ գործողության մեկնարկից առաջ ընկած ժամանակահատվածի մասին, իսկ այն ժամանակ էլ խոսքը բացառապես կանխարգելիչ պատժամիջոցների մասին էր։

Զելենսկու հայտարարությանն անդրադարձել է նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որը դեո ապրիլին խոսել էր նման սցենարի «շատ էական» ռիսկերի մասին: Այսօր «Եդինայա Ռոսիա» կուսակցության Գլխավոր խորհրդի միջազգային համագործակցության և արտերկրի հայրենակիցներին աջակցության հանձնաժողովի չորրորդ նիստի ժամանակ մեկնաբանելով Ռուսաստանին կանխարգելիչ հարված հասցնելու մասին Զելենսկու հայտարարությունը, Լավրովը, «РИА Новости»-ի տեղեկացմամբ,  ասել է, որ Ուկրաինան ռիսկեր է ստեղծում՝ կապված զանգվածային ոչնչացման զենքի կիրառման հետ, դա է վկայում Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը Ռուսաստանի Դաշնությանը ՆԱՏՕ-ի կողմից «կանխարգելիչ հարվածի» մասին:

«Անշուշտ, մենք չենք կարող լռությամբ շրջանցել այն քննարկումները, որոնք վերջին շրջանում անընդհատ աճում են միջուկային զենքի հնարավոր կիրառման թեմայի շուրջ, և հատկապես այդ կապակցությամբ չի կարելի լռությամբ շրջանցել կիևյան վարչակարգի անխոհեմ գործողությունները, որոնք ուղղված են ստեղծելու զանգվածային ոչնչացման զենքի տարբեր տեսակների կիրառման ռիսկեր»,- ասել է ՌԴ արտգործնախարարը:

«Երեկ Զելենսկին իր արևմտյան տերերին կոչ արեց կանխարգելիչ միջուկային հարված հասցնել Ռուսաստանին, դրանով իսկ այս գործիչը ամբողջ աշխարհին, ըստ էության, ներկայացրեց կիևյան վարչակարգից բխող սպառնալիքների հերթական ապացույցը, և որի չեզոքացման համար էլ սկսվեց հատուկ ռազմական գործողությունը»,- ընդգծել է Լավրովը:

Նա հավելել է, որ Զելենսկու մամուլի քարտուղարի փորձերը` նդելու, որ նա այլ բան նկատի ուներ, ծիծաղելի են, բացի այդ, Զելենսկին դեռ հունվարին հայտարարեց միջուկային զենք ունենալու Ուկրաինայի ցանկության մասին։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր հերթին նշել է, որ Արևմուտքը միջուկային պատերազմ է հրահրում, իսկ «խամաճիկ և անհավասարակշիռ» Զելենսկին «վերածվել է հրեշի, որի ձեռքերը կարող են ոչնչացնել մոլորակը»։

Միջուկային թեմային անդրադարձել է նաև ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը: Աշխարհի գլոբալիստական, ջհուդամասոնական ուժերի այս ներկայացուցիչը կամ խամաճիկը դրանով միջազգային քաղաքական օրակարգում շիկացրել կամ թեժ է պահել միջուկային թեման, միաժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին միջազգային հանրությանը ներկայացրել է որպես մի առաջնորդ, որը պատրաստ է առաջինը կիրառել զանգվածային բնաջնջման զենք: Բայդենի հետապնդած նպատակները, սակայն, չեն սահմանափակվում միայն նշվածով…

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան