Հայ-վրացական սահմանին «Նինոծմինդա» մաքսակետում նոր երթևեկելի գոտի է բացվել

Հայ-վրացական սահմանին «Նինոծմինդա» մաքսակետում  11 նոր երթևեկելի գոտի է բացվել բեռնատար և թեթև մարդատար ավտոմեքենաների ու միկրոավտոբուսների համար, գրում է «Նովոստի Գրուզիան»։

Նշվում է, որ «Նինոծմինդա» մաքսակետում երկու ուղղություններով մեկ օրում կկարողանան անցնել առնվազն 600 բեռնատար, մոտ 3000 ավտոմեքենա և մինչև 8000 ուղևոր։

Այսօրվանից անցակետում կաշխատեն մինչև 70 մաքսային ծառայողներ։

Նինոծմինդայի անցակետի հիմնանորոգման շրջանակներում վերանորոգվել է 4000 քմ տարածք։

Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին, որը մասնակցել է նոր ենթակառուցվածքի բացման արարողությանը, նշել է նախագծի կարևորությունը ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև երկրի տարանցիկ դերի ամրապնդման համար։