ԱՄՆ-ը հերքում է Լեհաստանում միջուկային զենք տեղակայելու ծրագրերը

ԱՄՆ-ը չի դիտարկում Արևելյան և Կենտրոնական Եվրոպայից ՆԱՏՕ-ի անդամ երկրներում միջուկային զինանոցներ տեղակայելու հարցը, հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Փատելը։

Ավելի վաղ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան խնդիր էր անվանել իր երկրի տարածքում զանգվածային ոչնչացման զենքի բացակայությունը և հավելել, որ Լեհաստանում ամերիկյան միջուկային զենքի տեղակայման հարցը բաց է։

«Մենք տեղյակ չենք, որ այդ թեման բարձրացվել է բանակցությունների ընթացքում: Բայց կարող եմ ասել, որ ԱՄՆ-ը չի նախատեսում միջուկային զենք տեղակայել ՆԱՏՕ-ի անդամ երկրների տարածքում, որոնք միացել են 1997 թվականից հետո»,- «ՌԻԱ Նովոստի»-ն մեջբերել է Պատելի խոսքերը:

Լեհաստանը միացել է Հյուսիսատլանտյան դաշինքին 1999 թվականին։