Պրահայում մեկնարկել է Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը
Պրահայում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:
Ավելի վաղ Պրահայում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը:
Աշխատանքային այցով Պրահայում գտնվող ՀՀ վարչապետը հոկտեմբերի 6-ին մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: